Մերձավոր Արեւելքում «երկու պետության» բանաձեւն ալընտրանք չունի. ՄԱԿ
International newsՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը նախագահ Թրամփի վարչակազմին նախազգուշացրել Է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման գործում երկու պետությունների հայեցակարգին աջակցելուց ընկրկելու վտանգի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Այս հայտարարությունն ակնհայտորեն կապված Է Դոնալդ Թրամփի այն խոսքերի հետ, թե ինքը կպաշտպանի կարգավորման ցանկացած բանաձեւ, որը կարող Է խաղաղություն բերել, եւ որը կբավարարի երկու կողմերին:
Նման դիրքորոշումը հակասում Է այս հարցի շուրջ ամերիկյան դիվանագիտության երկարատեւ ավանդույթին:
Պաղեստինյան վարչակազմը տագնապով Է արձագանքել այդ խոսքերին, որոնք այնտեղ գնահատել են որպես այն բանի ակնարկ, որ ԱՄՆ-ը կարող Է հրաժարվել պեղեստինյան պետականությանն աջակցելուց:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել Է պաղեստինա-իսրայելական հակամարտության նկատմամբ բազմամյա ամերիկյան դիրքորոշումից, որը նախատեսում Է «երկու պետությունների» ստեղծում «երկու ժողովուրդների համար»: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ անցկացված համատեղ մամուլի ասուլիսում Թրամփը խոստացել Է, որ կհասնի «մեծ» հաշտության պայմանագրի կնքման, բայց ընդգծել Է, որ դրա համար հակամարտության երկու կողմերը պետք Է գնան փոխզիջման:
Իսրայելի եւ Պաղեստինի Ինքնավարության միջեւ հաշտության գործընթացը փաստորեն կանգ Է առել 2014 թվականին: