ԱՄՆ-ի քաղաքներում ներգաղթյալներն աշխատանքի դուրս չեն եկել ի նշան Թրամփի քաղաքականության դեմ բողոքի
International newsԱՄՆ-ի մի շարք խոշոր քաղաքներում հազարավոր ներգաղթյալներ աշխատանքի դուրս չեն եկել, որպեսզի իրենց անհամաձայնությունը հայտնեն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վարվող քաղաքականությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ակցիայի անցկացմանը մասնակցած իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները:
Տեղական հեռուստաընկերությունների գնահատումների համաձայն, երկրում չեն բացվել տասնյակ խանութներ, ռեստորաններ ու սրճարաններ, որոնց աշխատողներն առավելապես այլ պետություններից սերվածներ են:
Ակցիան, որն ստացել Է «Օրն առանց ներգաղթյալների» անվանումը, անկացվել Է, մասնավորապես, Լոս Անջելեսում, Սակ Ֆրանցիսկոյում, Նյու Յորքում, Ֆիլադելֆիայում, Ատլանտայում, Չիկագոյում եւ Վաշինգտոնում: Դրա նպատակն այն Էր, որ ցուցադրվի, թե ամերիկյան տնտեսության մեջ ինչ կարեւոր դեր են խաղում արտասահմանից Միացյալ Նահանգներ եկած մարդիկ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: