Ուկրաինացիները պայքարում են հայազգի Արսեն Միրզոյանին «Եվրատեսիլ 2017»-ի նախընտրական փուլ վերադարձնելու համար
LifestyleՈւկրաինայի քաղաքացի Գոնչարով Վլադիմիր Վիկտորովիչը խնդրագիր է գրել Ուկրաինայի նախագահին, որտեղ խնդրել է վերադարձնել հայկական արմատներ ունեցող երգիչ Արսեն Միրզոյանին Եվրատեսիլ 2017-ի նախընտրական փուլ։
«Ես երկու երեխա ունեմ։ Նրանք 2 և 4 տարեկան են։ Երեխաներն ամեն օր երգում են Արսենի երգը։ Եվրատեսիլից հետո դա ամբողջ Եվրոպան կերգի»,- գրված էր նամակում։
Հիշեցնենք, որ նախընտրական առաջին փուլում Արսեն Միրզոյանը համր ֆիլմի մեծ դերասան Չարլի Չապլինի աղջկան նվիրված «Ջերալդինա» երգով ներկայացավ։ Երգչուհի Ջամալան Արսենի կատարումը 1 միավորով գնահատեց, ինչի հետևանքով էլ երգիչը դուրս մնաց պայքարից։
Այժմ երկրպագուները ստորագրում են խնդրագրի տակ, որպեսզի հնարավորություն ունենան վերադարձնել երգչին նախընտրական պայքար։