ԲՀԿ-ն՝ «Ծառուկյան դաշինքը», պատվավոր երկրորդ տեղում է լինելու
Politics«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը, խոսելով անցկացված սոցհարցումների ու ձեւավորվելիք Ազգային ժողովի մասին, Orer.am-ի հետ զրույցում նշեց. «Մենք հաշվել ենք, թե ինչ գործոններ են ազդում ընտրության վրա, ու քաղաքական ուժերի քանի տոկոսն է տիրապետում այդ գործոններին: Պարզվեց, որ ամենահզորը ՀՀԿ-ն է, որը 15-ից 15-ը տիրապետում է, երկրորդը ԲՀԿ-ն՝ «Ծառուկյան դաշինքը», որն ունի 9 գործոն, ՕԵԿ-ն ունի 7 գործոն»:
Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին ու դաշինքներին՝ սոցիոլոգը նշեց, որ ցուցանիշները բավական համեստ են՝ 3-5 գործոնների սանդղակում. «Կլինեն 5 կամ 6 կուսակցություններ, որոնց գործոնները բավարար կլինեն ԱԺ անցնելու համար»: