Yerevan, 12.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Բրավո, Վիրտուոզ». այսպես է կոչվում ֆիլմը, որը Հայաստանում էկրաններ է բարձրանալու մարտի 2-ին

Lifestyle

Bravo.am-ը գրում է.

«Բրավո, Վիրտուոզ». այսպես է կոչվում ֆիլմը, որը մարտի երկուսին մեծ էկրաններ կբարձրանա Հայաստանի կինոթատրոններում:

Սամվել Թադևոսյանի և Մարիա Ախմեդիանովայի գլխավոր դերակատարմամբ ֆիլմի ռեժիսորն է ֆրանսաբնակ  Լևոն Մինասյանը, բեմադրող օպերատորն է ամերիկաբնակ Մկրտիչ Մալխասյանը, սաունդթրեքի հեղինակը Տիգրան Համասյանն է, իսկ ֆիլմի պրոդյուսերներն են՝ ֆրանսահայ Ռոբեր Գեդիկյանը և Հրաչ Քեշիշյանը:

Ֆիլմի ստեղծման պատմության ու այլ հետաքրքիր մանրամասների մասին BlogNews.am-ը զրուցել է ֆիլմի համապրոդյուսեր, HK productions ընկերության հիմնադիր, կինոռեժիսոր Հրաչ Քեշիշյանի հետ.

«Ֆիլմը HK productions և Agat Films ընկերությունների համատեղ արտադրանքն է, որի շուրջ համագործակցությունը սկսվել է դեռևս 2012թ., երբ ֆիլմի ռեժիսոր Լևոն Մինասյանը ներկայացրեց սցենարը և ասաց, որ շատ հնարավոր է, որ Ռոբեր Գեդիկյանի ընկերությունը՝ Agat Films-ը, հետաքրքրված լինի այս սցենարով: Սցենարը շատ հետաքրքիր էր, շատ գայթակղիչ, և HK production-ը տվեց համագործակցության իր համաձայնությունը: Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ համագործակցության համաձայնություն է տվել նաև Agat films-ը: Հանդիպեցինք պարոն Գեդիկյանի հետ Երևանում ու պայմանավորվեցինք, որ սկսում ենք ֆիլմի նկարահանման ընթացքը: Փոքր աջակցությամբ մեզ միացավ այսօր արդեն լուծարված Ազգային կինոկենտրոնը: Բելգիացի մեր գործընկերներն էլ շուտով միացան մեզ, և 2014թ․ սեպտեմբերին մենք սկսեցինք նկարահանումները, որոնք ամբողջությամբ իրականացվեցին Հայաստանում ու բացառապես հայաստանյան ստեղծագործական ու տեխնիկական թիմերի ներուժով՝ բացառությամբ մի քանի հնչյունային ռեժիսորների, ովքեր Ֆրանսիայից էին եկել»:

2015թ. արտադրված ֆիլմն այս ընթացքում շրջագայել է տարբեր ցուցադրություններով ու կինոփառատոններով, և ահա ժամանակն է, որ այն էկրան բարձրանա Հայաստանում: Ֆիլմը դեռևս չի ցուցադրվել Ֆրանսիայում, որովհետև, ըստ պայմանավորվածության, այն առաջինը մեծ էկրան պիտի բարձրանա ֆիլմն արտադրող երկրում՝ Հայաստանում: Նշենք, որ ֆիլմի հովանավորներն են՝ Ֆրանսիայում՝ Orange studio օսկարակիր կինոարտադրող ընկերությունը, իսկ Հայաստանում՝ UCOM! ընկերությունը: Ահա այս բոլոր համագործակցությունների արդյունքում էլ ֆիլմը դարձավ իրականություն:

 

Թե ժանրային ինչ ուղղվածություն ունի ֆիլմը, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Ըստ սցենարի՝ ֆիլմը Black comedy (սև հումոր) ժանրի մեջ է, և մենք փորձել ենք պահպանել այս ժանրի կանոնները: Բայց իմ կարծիքով՝ ֆիլմը շատ ավելի խորը ասելիք ունի, իսկ այդ պարագայում ժանրերը շատ արագ խառնվում են իրար: Այն և՛ Black comedy է, և՛ կրիմինալ, և՛ սիրային պատմություն ու նաև ակտիվ մարտաֆիլմի տեսարաններով ֆիլմ է և, որ ամենակարևորն է, սա սոցիալական դրամա է, որտեղ բախվում են հասարակության տարբեր շերտերն ու երևույթները, իսկ թե ով կհաղթի, ֆիլմը ցույց կտա»:

Դերասանների ընտրությունը ֆիլմի ռեժիսորն է իրականացրել: Ու քանի որ Լևոն Գեդիկյանը նաև ֆիլմի սցենարի հեղինակն է, բնականաբար իր տեսլականն ի սկզբանե է ունեցել: Կարծում եմ, որ շատ լավ կազմ է  հավքվել: Գլխավոր դերերում են Սամվել Թադևոսյանն ու Մարիա Ախմեդիանովան: Մարիան Մոսկվայից է:

«Ֆիլմն ունի հիանալի երաժշտություն, որը ստեղծել են երկու հրաշալի հայ կոմպոզիտորներ: Տիգրան Համասյանը ստեղծել է ֆիլմի ողջ աուրան ու երաժշտական թեման՝ սաունդթրեքը, իսկ Միշել Պետրոսյանը  ստեղծել է ֆիլմի  սյուժեի առանցքում ընկած սիմֆոնիկ նվագախմբի կողմից կատարվող դասական երաժշտությունը, որը ֆիլմի մեջ հնչող ու աշխատող երաժշտությունն է»:

Զրույցի վերջում Հրաչ Քեշիշյանի հետ խոսեցինք նաև առաջիկա ստեղծագործական պլանների մասին. «Ընդամենը մի քանի օր առաջ ենք ավարտել հայ-իտալական մեր համագործակցությունը: Նաև Պան Արմենիան մեդիա գրուպում  փորձում ենք անել 20 մասից բաղկացած մի ֆիլմ, որը ոչ թե անմիջականորեն կապված է Արցախյան պատերազմի հետ, այլ շոշափում է այդ թեման ու այն ամենը, ինչը վերաբերում է հայ իրականությանը՝ 1992-2016թթ.  ընկած ժամանակահատվածում: Կարծում եմ՝ ֆիլմաշարն արդեն ապրիլի կեսերին պատրաստ կլինի»:

 Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles Times