ԱՄՆ-ում ձեռք-ձեռքի բռնած ծնված երկվորյակները 2 տարի անց էլ անբաժան են միմյանցից. լուսանկարներ
LifestyleԱՄՆ Օհայո նահանգում երկու տարի առաջ լույս աշխարհ եկած միանման երկվորյակները, ովքեր միևնույն ամնիոտիկ պարկում են գտնվել մոր արգանդում, ծնվել են ձեռք-ձեռքի բռնած` ապշեցնելով բժիշկներին:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը` երկու տարի անց էլ աղջիկները` Ջիլիանն ու Ջեննան մտերիմ են, քան երբևէ:
Քույրերը մշտական կապի մեջ են եղել նախքան լույս աշխարհ գալը: Նրանք ծնվել են 45 վայրկյան տարբերությամբ և հենց կրկին իրար մոտ են հայտնվել, բռնել են միմյանց ձեռքից:
Երկու տարում շատ բան չի փոխվել. աղջիկներն անբաժանելի են և մշտապես իրար հետ են լինում` կողք-կողքի և ձեռք-ձեռքի բռնած:



