Նախարար Նալբանդյանն ու Արաբական լիգայի գլխավոր քարտուղարը քննարկել են Մերձավոր Արևելքի իրավիճակը
PoliticsՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 17-ին Մյունխենում հանդիպել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ-Ղեյթին։
Հանդիպմանը հանգամանալից անդրադարձ է արվել Հայաստանի և արաբական պետությունների միջև համագործակցությանը։ Երկուստեք նշվել է հայ-արաբական հարաբերությունների ավանդական ջերմ բարեկամական բնույթը։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների, սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարի շուրջ։
Հայաստանի արտգործնախարարն ու Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարը քննարկել են միջազգային հրատապ խնդիրներ։