Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարարին
PoliticsԱշխատանքային այցով Մյունխենում գտնվող փետրվարի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալան Դունկանին:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը և Ալան Դունկանը քննարկեցին երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, կարևորեցին փոխայցերի կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև պարբերական խորհդակցությունների անցկացումը:
Էդվարդ Նալբանդյանը Ալան Դունկանին ներկայացրեց անցյալ տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին հասցված վնասը, ինչպես նաև հանգուցալուծման առաջ մղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող ջանքերը: