«Պուլկովո» օդանավակայանում հայտնաբերվել են Մեծ Հայրենականից պահպանված նռնակներ
International newsՍանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում ծանրոցներից մեկում հայտնաբերվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակների պայթուցիկ նյութեր: Ինչպես փոխանցում է Արմենպրեսը, վկայակոչելով Interfax-ը, իրավապահներն ուսումնասիրել են ծանրոցը, արդյունքում պարզվել է, որ գերմանական М-24 և М-39 նռնակները գտնվել են ապաակտիվացված վիճակում:
«Նռնակների կորպուսները եղել են կոռոզիայի մեջ, պահպանելով օրիգինալությունը: Դրանք ամենայն հավանականությամբ պետք է վաճառվեին: Պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել: Օդանավակայանում տարհանում չի իրականացվել»,- նշված է տեղեկատվության մեջ: