Մարդինի քրդաբնակ գյուղում թուրքական ԶՈւ-ի գործողությունից հետո սպանվել է 3 մարդ, 2-ն անհայտ կորած են, ևս 39-ը ձերբակալված են
International newsԹուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին շրջանի գյուղերից մեկում փողոց դուրս գալու արգելքի սահմանումից հետո սկսվել է թուրքական ԶՈւ-ի հատուկ գործողությունը «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման դեմ:
Ինչպես հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը՝ այդ ընթացքում գյուղի բոլոր ճանապարհները փակվել են, իսկ թուրք զինվորները սկսել են հաշվեհարդար տեսնել տարածքի քուրդ բնակչության հետ: Վերջին տվյալներով քրդաբնակ գյուղում թուրքական ԶՈւ-ի գործողությունից հետո սպանվել է 3 մարդ, 2-ն անհայտ կորած են, ևս 39-ը ձերբակալված են, նրանց հանդեպ կիրառվել է բռնություն:
Վերջիններս մեղադրվում են ՔԱԿ-ի հետ կապեր ունենալու համար: