Yerevan, 30.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում ներկայացվեց «Հայ բանաստեղծի Սերբիան»

Culture

«Միջմշակութային կամուրջներ» ծրագրի շրջանակներում Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում փետրվարի 15-ին, տեղի ունեցավ հանդիսություն՝ նվիրված Սերբիայի Հանրապետության պետականության օրվան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Հայ բանաստեղծի Սերբիան» խորագիրը կրող հանդիսությունը վարե ց Հայաստանում Սերբիայի Հանրապետության Պատվո հյուպատոս, բանաստեղծ, թարգմանիչ, սերբագետ, մշակույթի գործիչ Բաբկեն Սիմոնյանը: Նա 10 գրքի և ավելի քան 800 հոդվածների, թարգմանությունների, գրախոսությունների և ուղեգրությունների հեղինակ է: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, սերբերեն, ուկրաիներեն, բուլղարերեն, ռումիներեն, էստոներեն, իտալերեն, հունգարերեն, ֆրանսերեն, անգլերեն լեզուներով: Բաբկեն Սիմոնյանն իր գրական-մշակութային բեղուն գործունեության համար բազմիցս արժանացել է տարբեր մրցանակների ու պետական պարգևների: Սերբիայի Հանրա պետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հրամանով նրան շնորհվել է Սերբիայի Հանրապետության բարձրագույն պետական պարգև` Ոսկե մեդալ` ստեղծագործական աշխատանքի 40-ամյակի առթիվ և հայ-սերբական գրական ու մշակութային կապերն ամրապնդելու գործում ձեռք բերած ակնառու հաջողությունների համար:

Հանդիսությանը ներկա էին հասարակական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը, պատմաբան Գևորգ Յազըճյանը, հասարակական գործիչ, մանկավարժ, «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիրների խորհրդի նախագահ Ռիմա Դեմիրճյանը, ՀՊՄՀ բանասիրության ֆակուլտետի դեկան Աշոտ Գալստյանը, սերբ լրագրող Գորդանա Կրստիչը, ընթերցողներ, գրական և մշակույթի գործիչներ, հյուրեր Հունգարիայից :

«Սիրելի Բաբկեն, երբ կարդում եմ քո պոեզիան, զգում եմ, որ նույն ցավն ես ապրում, ինչպես մեր Շանտիչը, կամ սերբական Հոմերոսը՝ Վիշնիչը: Դու էլ ես պարուրված երկրային ու երկնային ցավերով: Կյանքի ու հայրենիքի հանդեպ ընդհանուր ցավ ու սեր կա մեր միջև, որն արտահայտված է սերբ շատ բանաստեղծների մոտ: Իմ խորին համոզմամբ, քո պոեզիան վաղուց է դարձել սերբական գրականության անբաժան մասը: Դու քո արժանի տեղն ունես ոչ միայն հայ, այլև սերբական գրականության մեջ…» (սերբ անվանի բանաստեղծ՝ Լյուբոմիր Չորիլիչ):

«…Մենք՝ սերբ գրողներս, քեզանում մեծ գործչի ենք տեսնում, ով բացառիկ արժանիքներով փոխճանաչման ու համագործակցության հարատև կամուրջներ է կատարում աշխարհագրորեն իրարից հեռու, բայց հոգեհարազատ, պատմականորեն նման ուղղափառ երկու ժողովուրդների՝ հայերի ու սերբերի միջև» (սերբ բանաստեղծ Ջոկո Ստոյիչիչ):

«…Սիրելի Բաբկեն, շատ շնորհակալ եմ քո մեծ ավանդի համար, որով նպաստում ես Սողոմոնի անունն ու գործը ներկա ու ապագա հայ սերունդների գիտակցության մեջ ամուր պահելուն…» (Սողոմոն Թեհլիրյանի որդի՝ Շահեն):

«Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը՝ ներկայացնելով Բաբկեն Սիմոնյանի գրական-մշակութային և հյուպատոսական գործունեությունը, նշեց. «Բաբկեն Սիմոնյանի կյանքը երկփեղկվեց՝ նա դարձավ Հայաստանի դեսպանը Սերբիայում և Սերբիայի դեսպանը Հայաստանում: Ինչպես Արարատ սար ասելով հասկանում ենք Մասիսն ու Սիսը միասին, այնպես էլ՝ երբ ասում ենք Բաբկեն Սիմոնյան, հասկանում ենք և՛ Հայաստանը, և՛ Սերբիան…»:

Հայերեն ողջունելով ներկաներին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ճեմարանի սան Պրեգրադ Միյանովիչը, նշեց. «ՊարոնՍիմոնյանի հանդեպ անսահման հարգանք եմ տածումքանզի նա ոչ միայն ընկեր է, այլև իմ ժողովրդի անկեղծ ուազնիվ բարեկամը…: Վստահաբար և հպարտությամբ պիտի նշեմոր նրա սեր բերենի իմացությունը պարզապես ինձհիացնում էնա շատ սերբերից ավելի լավ է զգում մեր լեզվի բառուբանը… Անցած 10 տարիների ընթացքում նակազմակերպել է բազմաթիվ միջոցառումներցուցահանդեսներհանդես է եկել դասախոսություններովհայերի ևսերբերի փոխադարձ այցելություններով ճանաչելի է դարձրել մեր երկրների մշակույթները…»:

Հաջորդիվ ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանի գիտական գծով փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը, ֆիզ-մաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ Անուշավան Վանցյանը և այլոք:

Ցերեկույթի ընթացքում հնչեցին սերբական հայրենասիրական երգեր, ինչպես նաև ներկաներն ունկնդրեցին բանաստեղծություններ Բաբկեն Սիմոնյանի «Սերբական ղողանջներ» շարքից՝ հանդիսավար, դերասանուհի Գայանե Սամվելյանի ընթերցմամբ:

Ամփոփելով հանդիսությունը՝ Բաբկեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և ընթերցեց Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության սերբերեն իր թարգմանությունը:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025