Բելառուսի քաղաքներում հանրահավաքներ են տեղի ունեցել ընդդեմ «ձրիակերների մասին» դեկրետի
International newsԲելառուսի քաղաքներում հանրահավաքներ են տեղի ունեցել ընդդեմ «ձրիակերների մասին» դեկրետի։ Ինչպես հայտնում է բելառուսական «Նավինի» պարբերականը՝ փետրվարի 17-ին Մինսկում տեղի ունեցած ակցիայից հետո հանրահավաքներ են տեղի ունեցել երկրի հինգ խոշոր քաղաքներում՝ Գոմելում, Գրոդնոյում, Մոգիլյովում, Վիտեբսկում, Բրեստում։
Բելառուսի բնակիչները բողոքում են չգրանցված աշխատողներից գումարներ հավաքելու դեմ։
Վճարման մասին ծանուցումն իշխանություններն արդեն ուղարկել են 470 հազար հասցեներով։