Yerevan, 01.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Բուհը չի կարող կախված լինել ուսանողի վարձավճարից. Լևոն Մկրտչյան

Society

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա: Ռեկտոր Արամ Իսաբեկյանի ուղեկցությամբ նախարարը ծանթացել է բուհում իրականացված նորոգման աշխատանքներին, շրջել է նոր ցուցասրահում, որտեղ նախատեսվում են ցուցադրել շրջանավարտների դիպլոմային աշխատանքները: Այնուհետև ԿԳ նախարարն աշխատանքային քննարկում է անցկացրել պրոֆեսորադասախոսկան կազմի հետ, որին  ներկա են եղել Գյումրու և Դիլիջանի մասնաճյուղերի տնօրենները, ինչպես նաև կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետների դեկանները, տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, բուհի պրոռեկտորները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ԿԳ նախարարը, դիմելով ներկաներին՝ նշել է, որ բուհի իրավական կարգավիճակի փոփոխության հարցը՝ ՊՈԱԿ-ից  վերակազմավորվել հիմնադրամի, ներկայացված է ՀՀ կառավարության հաստատմանը: «Համաձայն «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի` բոլոր բուհերը պետք է ունենան հիմնադրամի կարգավիճակ, որպեսզի կարողանան զարգացում ապահովել: Մենք ակնկալում ենք, որ նոր կարգավիճակը կն պաստի, որ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան առավել հետևողական և արդյունավետ իրականացնի իր հիմնական առաքելությունը և կարողանա նոր տեմպ տալ զարգացմանը»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ կարգավիճակի փոփոխությունը առավել ճկուն հնարավորություններ է ստեղծում արվեստի  բուհերի ցանց և միասնական կլաստեր ստեղծելու տեսանկյունից: Նախարարի խոսքով՝ առաջնային խնդիրներից մեկը բուհի միջազգայնացումն ու ուսանողների շարժունության խրախուսումն է. «Մենք Հայաստանում այսօր ունենք մի պատկեր, երբ դեպի դուրս՝ օտարերկրյա բուհերի հետ շարժունությու նն ավելի արդյունավետ է իրականացվում, քան ներսում՝ մեր բուհերի միջև: Ես կարծում եմ, որ մենք պետք է այստեղ որոշակի չափանիշներ սահմանենք, որպեսզի շարժունությունը դառնա պարտադիր նորմ. օրինակ, եթե ուսանողը բուհում պետք է ստանա պայմանական 10 կրեդիտ, ապա նա պետք է 3 կրեդիտն այլ բուհից բերի՝ իր ցանկությամբ: Սա շատ կարևոր բարեփոխում է, որին մենք անհրաժեշտաբար պետք է գնանք, քանի որ այդպես է ողջ աշխարհում՝ և ամերիկյան, և զարգացած եվրոպական  բուհերում: Շատ կարևոր է, որ բուհերը գիտակցեն, թե ինչ կտա շարժունության հնարավորությունը կոնկրետ իրենց: Օրինակ , եթե Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան թողարկում է արվեստի բարձրակարգ  մասնագետների, ապա այդ նույն մասնագետները պետք է  իրավունք ունենան որոշակի կրեդիտներ ստանալ նաև մանկավարժական համալսարանում, որպեսզի ստանան նաև մանկավարժի որակավորում, այսինքն՝ ունենան դասավանդման իրավունք»,- իր խոսքում նշել է ԿԳ նախարարը՝ ավելացնելով, որ  այստեղ խնդիր կարող է առաջանալ մասնագիտությունների նկարագրման և կրեդիտների արժեքի հաշվարկման հարցում: Լևոն Մկրտչյանի խոսքով՝ «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ նոր օրենքը մշակվել է նշված հարա բերությունները կարգավորելու սկզբունքով:  Ռեկտոր Արամ Իսաբեկյանը, անդրադառնալով միջազգայնացման գործընթացին, տեղեկացրել է, որ Երևանի գեղարվեստի ակադեմիան ներգրավված է «Տեմպուս» և «Էրազմուս+» միջազգային ծրագրերում: Ռեկտորը որպես մտահոգություն նաև նշել է, որ բուհական համակարգում մասնագիտությունների և որակավորումների որոշակի խառնաշփոթ է առաջացել, որը բերել է առանձին մասնագիտացումների խաթարման. «Մենք հույս ունենք, որ նախարարությունը, որպես կրթության քաղաքականությունը իրականացնող լիազոր մարմին, առավել հետևողական կլինի այս հարցում, որպեսզի, մասնավորապես արվեստի բուհերը, տվյալ ոլորտում  նեղ մասնագիտական պրոֆիլ ունենան և այս առումով մրցակցությունն էլ լինի առողջ»,- իր խոսքում նշել է Արամ Իսաբեկյանը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև բուհերի ֆինանսավորման խնդրին: Նախարարի խոսքով՝ այսօրվա պատկերը մտահոգիչ է. «Երբ մենք նայում ենք բուհերի բյուջեների կառուցվածքին, տեսնում ենք, որ մոտ 20 տոկոսը պետության ֆինանսավորումն է, մնացածն ուսանողներից գանձված վարձավճարներն  են: Այս մոտեցումը չի կարող հեռանկարային լինել, որովհետև բուհը  ուղիղ գծով կախված է ուսանողի վճարած ուսման վարձից: Սա շատ վտանգավոր միտում է  նաև կրթության որակի տեսանկյունից, որովհետև նման իրավիճակում բուհը ոչ մի դեպքում չի ուզում հրաժարվել վատ սովորող ու սանողից»,- նշել է ԿԳ նախարարը: Մինչդեռ, ինչպես նախարարն է նշել, աշխարհի առաջատար բուհերում, որտեղ պետության ամբողջական ֆինանսավորում չկա,  բուհական բյուջեներում ուսանողների վարձավճարները 30 տոկոսից չեն անցնում: «Եթե այդ հարաբերակցությունը խախտվում է և ուսանողների վարձավճարների տեսակարար կշիռը գերազանցում է  բյուջեի 30 տոկոսը, ապա  տվյալ համալսարանի ղեկավարությունը սկսում է անհանգստանալ: Մեր բուհերը ևս պետք է լրջորեն մտածեն այս ուղղությամբ, այլապես մենք որևէ զարգացում չենք ունենա, առավել ևս, որ առաջիկա մեկ-երկու  տարիներին  դիմորդների աճ չի կանխատեսվում»,- նշել է ԿԳ նախարարը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի մասնաճյուղերի գործուենության արդյունավետությանը:

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues