Անահիտ Սիմոնյանը` թուրքական սերիալները պրոպագանդելու մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Շատերին է հայտնի, որ երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը վերջերս որոշում է կայացրել հարցազրույցներ չտալ ու չխոսել ոչ աշխատանքային գործունեության, ոչ էլ անձնական կյանքի մասին: Սակայն երգչուհին գերակտիվ է սոցիալական կայքերում, որտեղ հրապարակում է ինչպես անձնական, այնպես եւ գործնական նորություններ: Անահիտը աշխատանքից զատ իր հետեւորդների հետ կիսվում է նաեւ իր ժամանցով, հաճախ օգտվում նաեւ Instagram-ի «ուղիղ եթեր» հավելվածից:
Այսօր Անահիտ Սիմոնյանի վերաբերյալ հրապարակում է տարածվել, ըստ որի, հենց նման ուղիղ հեռարձակումներից մեկի ժամանակ երգչուհին իր հետեւորդներից հարցրել է, թե արդյոք դիտել են թուրքական «Черная любовь» սերիալի 2-րդ եթերաշրջանը, ասելով, որ ամբողջ գիշեր չի քնել հենց դրա պատճառով, ավելին ` հաջորդ գիշերն էլ է պատրաստվում լուսացնել նույն նպատակով: Այս թեմայի շուրջ գրառման հեղինակը նշել է.
«Նորություն չէ, որ թուրքական սերիալները վերջին շրջանում մեծ տարածում են գտել, ցավալի է, որ այդ թվում` նաև Հայաստանում, սակայն միթե երգչուհի-դիզայները, ով ի վերջո, հանրային մարդ է, պետք է իր Instagram-ը օգտագործի թուրքական արտադրանք գովերգելու և, ինչու ոչ, քարոզելու համար… Ամոթ է, Անահիտ, ուղղակի ամոթ է: Թերևս, թուրքական սերիալների մոլուցքով էլ պայմանավորված էր, որ տարիներ առաջ «Ezel» հեռուստասերիալում երգերից մեկը շատ նման էր Անահիտ Սիմոնյանի «Կամ» երգին, որը շատ ավելի վաղ էր հայտնվել համացանցում, քան Անահիտի երգը»:
Շարունակությունը` այստեղ: