Բեքհեմների որդին մինչև 13 տարեկանը չգիտեր, թե ովքեր են իր ծնողները
LifestyleՖուտբոլիստ Դևիդ Բեքհեմի ու դիզայներ Վիկտորիա Բեքհեմի ավագ որդին՝ Բրուքլինը, կարող է հպարտանալ սոցիալական ցանցերում ավելի քան 10մլն հետևորդներով և շատ հայտնի ծնողներով։
peopletalk.ru-ն գրում է, որ չնայած իր ծնողների փառքին, Բրուքլինը մինչև 13 տարեկանը չգիտեր, թե իրականում ովքեր են իր ծնողները։ Աստղային ծնողներն ոչնչից չէին զրկում իրենց որդուն, սակայն թաքցնում էին, որ բավականին հայտնի են։
Իր ծնողների իրական աշխատանքի մասին Բրուքլինն իմացել է 13 տարեկանում, երբ ընտանիքի հետ սպորտային խաղի է գնացել։ Փոքրիկ տղայի համար անհասկանալի է եղել, թե ինչու է նա ուշադրության կենտրոնում հայտնվել։ Հետագայում ծնողները պատմել են նրան իրականությունը;
Այժմ 17-ամյա Բրուքլինն ինքն է աշխատում և կախված չէ իր ծնողներից։ Նա խոստովանում է, որ սկզբնական շրջանում իր համար դժվար էր ազատվել համառ պապարացիներից, սակայն այժմ դա նրա համար սովորական է դարձել։

