Քիմ Քարդաշյանի եւ Քանյե Ուեսթի 3-ամյա դուստրը մորաքրոջ աղջկա հետ զբոսանքի է դուրս եկել
LifestyleԵրեկ արեւմտյան մամուլի քննարկում էր ֆրանսիական TF1 հեռուստաալիքի տեսանյութը, որում կադրեր էին Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպտելու վայրից: Անցյալ տարվա հոկտեմբերին ոստիկանի համազգեստով հանցագործները ներխուժել էին ռեալիթի շոուի աստղի հյուրանոցի համար:



Հանցագործներն 9 մլն դոլար արժողությամբ թանկարժեք զարդեր են գողացել, այդ թվում՝ Քանյե Ուեսթի նվիրված 3.5 մլն դոլարանոց մատանին:
Եվ մինչ բուռն քննարկումները շարունակվում են, Քիմը, Քանյեն եւ Քորթնին զբոսանքի են դուրս եկել հայրենի Կալաբասասում՝ իրենց հետ վերցնելով Նորթին եւ Պենելոպային:


Գերդաստանը համատեղ լանչի է գնացել, եւ պապարացիները Քիմին, Քորթնիին ու Քանյեին լուսանկարել են իրենց սիրելի Adidas-ով:

Ռեստորանից Նորթն ու Պենելոպան դուրս են եկել ձեռք ձեռքի բռնած ու ինչ-որ բանի մասին զրուցելով:


Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ AKM-GSI-ի