Ինչ տեղի կունենա, եթե ամեն օր մեկ հատ խուրմա ուտեք
LifestyleՊարզվում է՝ խուրման առողջության համար ունի մի շարք օգտակար հատկություններ ու կարող է կանխել մի շարք հիվանդություններ։ Խուրման խորհուրդ է տրվում նրանց, ովքեր պայքարում են ավելորդ քաշի դեմ։ Չնայած այն հանգամանքին, որ խուրման քաղցր է, այն շատ քիչ կալորիա է պարունակում։
Խուրման օգնում է պայքարել նաև աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեմ։ Փորլուծության դեպքում անհրաժեշտ է 6 հատ խուրմայի վրա ավելացնել 3 բաժակ եռացրած ջուր, փակել ու թողնել 30 րոպե։ 2-ից 4 ժամը մեկ անգամ խմել այս թեյից 1 բաժակ ու խնդիրը կլուծվի։ Myjane կայքը տեղեկացնում է, որ ճաշին մեկ խուրմա ուտելու դեպքում կարելի է ամսական 3-5 կիլոգրամով նիհարել: Նման եզրակացության են եկել վրացի բժիշկները՝ վերջերս կատարված փորձի արդյունքներով: Փորձին մասնակցել է 64 մարդ: Փորձի արդյունքում մասնակիցների քաշը մեկ ամսում նվազել է 3-5 կիլոգրամով, ընդ որում, ֆիզիկական ծանրաբեռնվածության իսպառ բացակայության պայմաններում:
Պարզվում է՝ խուրման նաև օգտակար է քաղցկեղի կանխարգելման, թոքերի հիվանդությունների ու երիկամների քարերի համար։ Ամրապնդում է նաև տեսողությունը և թույլ չի տալիս օրգանիզմին ժամանակից շուտ ծերանալ։ Խուրման կանխում է նաև գիշերամիզությունը։ Անհրաժեշտ է 1 ճաշի գդալ կտրատած խուրմայի վրա ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր, եռացնել ևս 10 րոպե։ Կրակից վերցնել, թողնել 1 ժամ։ Խմել 1/3 բաժակ այս թեյից՝ օրը 2 անգամ։ Խուրման չի կարելի շատ ուտել շաքարային դիաբետի դեպքում։