18 հնարքներ հագուստի համար, որոնք կիրառելով՝ գումար և ժամանակ կխնայեք
LifestyleBlognews.am-ը գրում է.
Ինչքան հաճախ ենք դեն նետում այն ջինսերը, որոնք փոքրացել են, կամ կոշիկները, որոնք այլևս հարմարավետ չեն: Իրականում դրանցից շատերին կարելի է «երկրորդ կյանք տալ»:
Օգտագործեք նկարելու համար նախատեսված յուղամատիտ՝ բաճկոնի խցանված փականն ուղղելու համար:

Կիտրոնի հյութի և ջրի խառնուրդը կօգնի ազատվել հագուստի վրայի քրտինքի հետքերից և խուսափել գունաթափումից:

Կրճատեք չորացման ժամանակը խոնավ հագուստը սրբիչի մեջ փաթաթելով ու այն լավ սեղմելով:

Այժմ էլ չեք կորցնի գուլպայի զույգերը կամ այլ մանր իրեր. ուղղակի լվացեք դրանք սպիտակեղենի համար նախատեսված պայուսակի մեջ:

Հուդիի գլխարկի թելը հեշտությամբ անցկացնելու համար ըմպելիքի համար նախատեսված ձողիկ օգտագործեք:

Կամ ամրակ օգտագործեք՝ թելն իր տեղն անցկացնելու համար:

Ածելին կօգնի ազատվել հին հուդիի վրայի մանր գնդաթելիկներից:

Եթե աղցանների համար քամիչ ունեք, ապա օգտագործեք այն նաև փոքրիկ իրեր չորացնելու համար. այդպես շատ ժամանակ կխնայեք:

Մուգ գույներ ունեցող իրերի գույնը պահպանելու համար օգնության կգա քացախը: Լվացքի վերջին փուլում կես բաժակ քացախ ավելացրեք:

Փափկեցուցիչի փոխարեն մի փոքր լավանդայի յուղ օգտագործեք, այն հաճելի բույր կտա հագուստին:

12-15 կաթիլ այդ յուղից խառնեք լվացքի հեղուկի հետ և լցրեք մեքենայի մեջ:
Եթե պատահաբար նստել եք մաստակի վրա, ապա փորձեք սառեցնել այն: Որոշ ժամանակ անց դանակով հեշտությամբ կհեռացնեք մաստակը:

Մանկական փոշին հագուստի վրայից հեռացնում է յուղի հետքերը:

Վերնաշապիկի վրայից թանաքի հետքերը հեռացնելու համար ձեռքերի հակաբակտերիալ քսուք լցրեք այդ հետքերի վրա և սպասեք տասը րոպե:

Խոտի հետքերը հեռացնել կարելի է հեղուկ օճառի և ջրածնի պերօքսիդի օգնությամբ:

1 ճ/գ հեղուկ օճառը խառնեք 2 ճ/գ ջրածնի պերօքսիդի հետ, քսեք հետքի վրա, սպասեք տասը րոպե, այնուհետև լվացեք այն:
Հեծանիվի նորոգման համար նախատեսված կոմպլեկտը կօգնի նորոգել նաև կոշիկները:

Թեյի տուփիկներն օգնում են ազատվել տհաճ հոտերից: Ուղղակի մի որոշ ժամանակ դրանք կոշիկների մեջ թողեք:

Իսկ սափրման համար նախատեսված քսուքը դիմահարդարման հետքերն է վերացնում հագուստի վրայից:

Եթե ունեք ջինսեր, որոնք փոքրացել են, ահա մի դյուրին լայֆհաք, որը հաստատ շատ պետք կգա:
