Հարավային Կորեայում 40 ուսանողների փոխադրող ավտոբուս է վթարվել
International newsՀարավային Կորեայում ուսանողների փոխադրող ավտոբուսն արագընթաց մայրուղում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ 5 մետր բարձրությունից գլորվել: 40 մարդ է տուժել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Տեղեկությունների համաձայն՝ վթարը տեղի է ունեցել Թանյան բնակավայրում, թաց ճանապարհին: Փրկարարները փորձում են պարզել, արդյո՞ք ուղեւորների շրջանում զոհեր կան: