Սիրիական ընդդիմությունը իշխանությունների հետ ուղիղ բանակցություններ սկսելու պատրաստակամություն է հայտնել
International newsՍիրիական ընդդիմության բարձրագույն կոմիտեն իշխանության ներկայացուցիչների հետ ուղիղ երկխոսելու պատրաստակամություն է հայտնել:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է կոմիտեի անդամ Մունզար Մախուսը:
«Այո, մենք պատրաստ ենք: Մենք հույս ունենք և ցանկանում ենք, որ ուղիղ բանակցություններ լինեն»,- ասել է նա: