Էդգար Մանուչարյանը վերադարձավ «Ուրալ»
SportՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Էդգար Մանուչարյանը վերադարձել է հին ակումբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը վերադարձել է ՌՊԼ-ում հանդես եկող «Ուրալ» ակումբ, որտեղ արդեն հանդես էր եկել 2012-2016 թթ. ընթացքում: Եկատերինբուրգը ներկայացնող թիմի կազմում Մանուչարյանը դարձել է 23 գոլի հեղինակ: Հարձակվողը «Ուրալում» հանդես կգա 99 համարի մարզաշապիկով:
