Ուկրաինայում առեւանգել են «Պորոշենկոյի դաշինք»-ից պատգամավոր Գոնչարենկոյին
International newsԱնհայտ անձինք առեւանգել են Ուկրաինայի Գերագույն ռադայի «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» (ՊՊԴ) նախագահամետ խմբակցությունից պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տեղեկատվությունը հաստատել Է երկրի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Լարիսա Սարգան:
«Գոնչարենկոյին գտնելու համար գործի են դրված բոլոր ուժերը եւ որոնողական խմբերը»,- ասել Է նա «112. Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում:
Առեւանգման վերաբերյալ տեղեկատվությունը հաստատել են Ուկրաինայի անվտանգության ծառայությունում եւ ՊՊԴ-ի խմբակցությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: