Պորոշենկո. Գազային հարցում զուսպ առաջընթաց է գրանցվել
International newsԱյսօր ՝հոկտեմբերի 17-ին, Միլանում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում համաձայնեցվել են Ուկրաինայի համար նոր գազային պայմանագրի հիմնական պարամետրերը, հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինան»՝ մեջբերելով նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
«Գազային հարցում որոշակի զուսպ առաջընթաց ենք գրանցել: Մենք համաձայնության են ենք եկել պայմանագրի հիմնական պարամետրերի շուրջ: Այժմ ավարտին են մոտենում պայամանգրի ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցների պակասուրդի ծածկման աղբյուրների շուրջ բանակցությունները», - նորմանդական ձեւաչափով բանակցությունների ավարտին հայտարարել է Պորոշենկոն:
Հիշեցնենք, որ Միլանում տեղի ունեցած նորմանդական ձեւաչափով բանակցություններին նախրոդել է Վլադիմիր Պուտինի եւ Պյոտր Պորոշենկոյի մասնակցությամբ աշխատանքային նախաճաշը: