Ես միանգամից սիրահարվեցի նրան. Vogue-ի անդրադարձը Թամար Կապրելյանի եւ Քրիս Սթենգի սիրո պատմությանն ու գեղեցիկ հարսանիքին
LifestyleStyle.news.am-ը գրում է.
Genealogy խմբի կազմում Հայաստանը «Եվրատեսիլ-2015»-ին ներկայացրած Թամար Կապրելյանն անցած տարի` հոկտեմբերի 4-ին, մշտապես հնազանդ լինելու խոստում տվեց իր ընտրյալին` The Infautuation կայքի համահիմնադիր, լիբանանցի Քրիս Սթենգին:
Թամարի եւ Քրիսի պսակադրությունը տեղի է ունեցել Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող ՕնՖլյոր փոքրիկ քաղաքի «La Ferme Saint Siméon» շքեղ հյուրանոցում:
Տպավորիչ հարսանեկան արարողությունը գրավել է նաեւ հայտնի Vogue պարբերականի ուշադրությունը, որը որոշել է անդրադառնալ Թամարի եւ Քրիսի սիրո պատմությանը, ամուսնության առաջրկությանն ու շքեղ հարսանիքին.

«Թամարը պայմանագիր էր կնքել Atlantic Records-ի հետ, որտեղ աշխատում է նաեւ իմ ընկերը: Նրա ծննդյան տարեդարձին հրավիրված էինք նաեւ մենք: Այն պահից, երբ Թամարը հյուրասենյակ մտավ, ես միանգամից սիրահարվեցի նրան: Ես հասկացա, որ մի օր ամուսնանալու եմ նրա հետ»,-հիշում է Քրիսը:
Սկզբում նրանք դարձան, պարզապես, ընկերներ, սակայն շուտով Քրիսը աշխատաքային ուղեւորությամբ այցելեց Լոս Անջելես: Հենց այդ ժամանակ էլ զույգը սկսեց հանդիպել: 5 տարի անց Քրիսը ամուսնության առաջարկություն արեց գեղեցիկ հայուհուն.
«Ինչպես ցանկացած առողջ ամուսնության առաջրկություն, մերը եւս հիմնվեց ստի վրա»,-կատակում է Քրիսը:

«Ես Թամարին ասել էի, թե մեկ շաբաթով պետք է գնամ Դետրոիդ, քանի որ գործեր ունեմ այնտեղ: Բայց երբ այդ ժամանակը եկավ, ես Դետրոիդի փոխարեն գնացի Թամարի բնակարանի մոտակայքում գտնվող սրճարան, նախապես խնդրեցի նրա ընկերուհուն դուրս հանել Թամարին բնակարանից: Երբ նրանք միասին դուրս եկան, ես բարձրացա նրա տուն եւ ամբողջ սենյակը զարդարեցի մեր 5 տարիները պատկերող լուսանկարներով եւ վարդերով: Երբ Թամար ներս մտավ, ես նրան էի սպասում բնակարանի կենտրոնում` ամուսնական մատանին ձեռքիս: Նրա համաձայնությունը ստանալուց հետո մենք դասավորեցինք իրերն ու մեկնեցինք Չառլտոն` վայելելու մեր հանգիստը»,-պատմում է երջանիկ ամուսինը:
Թամարն էլ պարբերականին պատմել է ամուսնական արարողության վայրի եւ հարսանեկան զգեստի ընտրության մասին.

«Սկզբում տատանվում էինք, թե որտեղ պետք է կազմակերպենք մեր հարսանիքը` Նյու Յորքո՞ւմ, թե՞ Լոս Անջելեսում: Սակայն հիշեցինք, որ երբ 2012 թ-ին այցելել էինք Փարիզ, այնտեղ հայտնաբերել էինք Օնֆլյոր փոքրիկ քաղաքը, որին երկուսս էլ սիրահարվել էինք: Մենք հասկացանք, որ հենց այդ քաղաքում պետք է ամուսնանանք»:
Քանի որ հարսանիքը պետք է կայանար աշնանը, Թամարը որոշել էր հագնել երկար թեւքերով զգեստ:
«Ես ցանկանում էի, որ դա լիներ մի զգեստ, որը ցանկացած ժամանակ արդիական կլիներ: Այսպես սկսեցի տարբեր հարսանեկան զգեստներ փորձել, սակայն մտքումս անդադար Monique Lhullier-ի զգեստն էր: Ես չէի ցանկանում այն ծանրաբեռնել զարդերով, այդ պատճառով էլ որոշեցի միայն ադամանդե ականջողեր կրել»,-պատմում է երգչուհին` նշելով, որ իր համար շատ կարեւոր էր, որ իր հարսանիքը լիներ հայկական ավանդույթների համաձայն.

«Ես հայուհի եմ եւ ցանկանում էի, որ հարսանիքս էլ հայկական ձեւով լիներ: Բայց Օնֆլյորում չկար հայկական եկեղեցի: Ի ուրախություն մեզ` տեղի Կաթոլիկ եկեղեցին այնքան բարի գտնվեց մեր հանդեպ, որ թույլ տվեց հայկական ձեւով կազմակերպել արարողությունը: Մենք, նույնիսկ, հայազգի քահանայի հրավիրեցինք»:
Ողջ հարսանեկան խնջույթը եւս զերծ չի մնացել հայկական շնչից: Համեղ ուտեստներ, կենացներ, հայկական պարեր եւ երգեր:
«Քրիսը եւ ես անդադար պարում եւ ուրախանում էինք բոլորի հետ: Այդպես պարեցինք մինչեւ առավոտյան ժամը 2-ը»,-պարբերականի հետ զրույցում նշել է Թամարը: