Բրոկոլլին՝ կրծքի քաղցկեղի դեմ հզոր միջոց
LifestyleԲրոկկոլիի, կաղամբի, ինչպես նաեւ մի շարք այլ բանջարեղենների մեջ առկա սուլֆորաֆեն միացությունը կարող է դանդաղեցնել կրծքի քաղցկեղի բջիջների աճը: Սուլֆորաֆանի կանխարգելիչ հատկանիշների մասին գիտնականներին վաղուց էր հայտնի, սակայն այժմ գիտնականներն ապացուցել են, որ այդ նյութը կարող է ոչ միայն կանխարգելել քաղցկեղային բջիջների առաջացումը, այլեւ դանդաղեցնել արդեն առաջացած բջիջների աճը:
Գիտնականների իրականացրած հետազոտությանը մասնակցել է 54 կին կամավոր, որոնց մոտ կրծքի քաղցկեղ էր ախտորոշվել: Հետազոտության արդյունքում ստացված տվյալները փորձագետներին թույլ են տվել եզրակացնել, որ սուլֆորաֆանն իսկապես դանդաղեցնում է քաղցկեղային բջիջների աճը: