Yerevan, 01.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հանրապետության առաջատար դպրոցները քննարկել են տեսադասերի արդյունավետությունը

Society

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ ի կատարումն ՀՀ կառավարության՝ գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում բնագիտական առարկաների տեսադասերի ապահովման, շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հաղորդակցային կապի իրականացման վերաբերյալ հանձնարարականի:

Կրթության եւ գիտության նախարարությունից տեղեկացրին, որ աշխատանքային խումբը գլխավորելու է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Պարբերական քննարկումների արդյունքում աշխատանքային խումբը, որտեղ ընդգրկված են էլեկտրոնային կրթության ոլորտում առաջավոր փորձ ունեցող դպրոցների տնօրենները, առաջարկել էր ընտրել հանրապետության 11 առաջատար  դպրոցներ, որոնք պատրաստ են օժանդակել աջակցության կարիք ունեցող հանրակրթական ուսումնական հաստատություններին: Մենթոր դպրոցները վերջին մի քանի ամիսներին համագործակցված աշխատում են շուրջ 4 տասնյակ գյուղական դպրոցների հետ, որոնք համատեղ աշխատանքային գրաֆիկ են մշակել՝ կազմակերպելով շաբաթական առնվազն մեկ տեսադաս:

Փետրվարի 25-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հրավիրվել է համաժողով՝ մենթոր և մենթի դպրոցների մասնակցությամբ, որտեղ քննարկվել են այս ընթացքում մենթոր և մենթի դպրոցների համագործակցության հաջողված փորձն ու առկա խնդիրները: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: Նախարարի տեղեկալն իր խոսքում ընդգծել է, որ կրթության մեջ հաջողությունները ընդհանուր որակ են ապահովում, եթե դրանք չեն կենտրոնանում մեկ առանձին կենտրոնում. «Յուրաքանչյուր դպրոց ունի իր յուրահատուկ խնդիրը. մեր խնդիրն է, որպես նախարարություն, գտնել այնպիսի լուծումներ, որ որևէ երեխա դպրոցում առկա որևէ խնդրի պատճառով դուրս չմնա ցանկացած առարկայից լիարժեք կրթություն ստանալու հնարավորությունից:

Եթե որևէ դպրոցում չկա մասնագետ, կամ մասնագետ կա, սակայն, օրինակ, բացակայում է քիմիայի կամ ֆիզիկայի լաբորատորիան, դա չի նշանակում, թե այդ դպրոցում սովորող երեխան երբևէ չպիտի տեսնի լաբորատար փորձ: Մեր նպատակն է ստեղծարար և նորարար մոտեցումներով, ուժերի համախմբմամբ ապահովել արդյունք բոլորի համար: Այսինքն՝ եթե որևէ այլ դպրոցում կան այդ հնարավորությունները, ուրեմն տեխնիկական միջոցներով այն պետք է հասանելի լինի նաև մյուսներին»,- իր խոսքում նշել է ԿԳ նախարարի տեղակալը՝ շեշտելով, որ տեսադասերի մուտքը կրթական գործընթաց չի նշանակում ուսուցչի դերի նվազեցում: 

«Ես վստահ եմ՝ որքան էլ մենք ապրում ենք տեխնիկական նորամուծությունների և բազմաթիվ աշխատանքների ռոբոտացման ժամանակաշրջանում, միևնույնն է, ուսուցչի անհրաժեշտությունը երբևէ չի նսեմանալու: Ուսուցիչը միշտ անհրաժեշտ է սովորողին. այդպես եղել է նախկինում, այդպես լինելու է ապագայում»,- ընդգծել է նախարարի տեղակալը՝ հավելելով, որ եթե որ ևէ կրթական ռեֆորմ ուղեկցվի ուսուցչի հեղինակության խաթարմամբ, ապա այն ի սկզբանե դատապարտված է ձախողման:

Մենթոր և համագործակցող դպրոցների ձևավորումը, ինչպես նշել է Դավիթ Սահակյանը, ամենևին չի նշանակում, թե մենթորները, ովքեր իրենց խմբերում ընդգրկված դպրոցներին աջակցելու առաքելություն են ստանձնել, նրանց ղեկավարն են կամ էլ վերադասը. «Նպատակը փորձի ընդհանրացումն է, որտեղ երկու կողմն էլ սովորելու բան ունեն միմյանցից»,- իր խոսքում շեշտել է Դավիթ Սահակյանը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ տեսադասերի կազմակերպումը, որն այժմ իրականացվում է փորձնական նպատակով, դառնալու է կրթական հիմնական ծրագրի պահանջ, քանի որ դա ժամանակի հրամայական է: Համաժողո վի ընթացքում մենթոր դպրոցները ներկայացրել են տեսադասերի կազմակերպման իրենց փորձն ու համագործակցող դպրոցների հետ աշխատանքի ձևաչափը, տեղի են ունեցել խմբային քննարկումներ: Համաժողովի հիմնական նպատակը փորձնական ծրագրի արդյունքների միջանկյալ քննարկումն է:

Ծրագրի փորձարկումը՝ դպրոցների արդեն ձևավորված խմբերով, շարունակվելու է մինչև ուսումնական տարվա վերջ, որից հետո կկատարվեն հիմնական վերլուծությունն ու ամփոփումը: Նախատեսվում է, որ տեսադասերի արդյունավետության գնահատման արդյունքում այն գալիք ուսումնական տարվանից կմտցվի կրթական ծրա գրերի մեջ՝ որպես հիմնական բաղադրիչ:

 

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues