Իրանը հայտնել է Աստանայից ուրանի խտանյութ ձեռքբերելու գործարքի մասին
International newsԱստանան առաջիկա երեք տարում 950 տոննա ուրանի խտանյութ կմատակարարի Իրանին: DW.com-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
«Ակնկալվում է, որ երկու տարվա ընթացքում շուրջ 650 տոննա խտանյութ կմատակարարվի Թեհրանին երկու խմբաքանակով: Մյուս 300 տոննան` երրորդ տարվա ընթացքում և UF6 գազի փոխակերպելուց հետո որպես ֆինանսական փոխհատուցում ետ կուղարկվի Ղազախստան», - նշել է Սալեհին:
Թեհրանն արդեն տեղյակ է պահել Իրանի միջուկային ծրագրի հարցով 2015-ի հուլիսի 15-ին կնքված համաձայնագրի իրագործմանը հետևող հանձնաժողովին:
Նշվում է, որ Աստանայից հաստատում դեռևս չի ստացվել: Ղազախստանի հետ գործարքը կարող է դառնալ Իրանի կողմից ուրանի հարստացման համար անհրաժեշտ նյութերի առաջին օրինական ձեռքբերումը միջազգային շուկայում: