Թուրքիայի իշխող կուսակցության քարոզարշավի մեկնարկը կհսկի ավելի քան վեց հազար ոստիկան
International newsԹուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը սահմանադրական հանրաքվեում «այո»-ին ուղղված իր քարոզարշավը սկսում է Անկարայի «Արենա» մարզական համալիրում կազմակերպված միջոցառմամբ: Միջոցառման անվտանգությունն ապահովում են 6 հազար 500 ոստիկան:
Այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk-ը:
Անվտանգությունն ապահովելու նպատակով համալիրը հսկում է նաև ոստիկանական ուղղաթիռը:
Փետրվարի 25-ին նախատեսված արարողության գլխավոր բանախոսը լինելու է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ով ընթերցելու է նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը: Հայտարարվելու են հանրաքվեին ընդառաջ կուսակցության կարգախոսներն ու նախատեսվող ծրագրերը: