Փոթիի նավահանգիստը փակվել է փոթորկի պատճառով
International newsԱրեւմտյան Վրաստանում գտնվող Փոթիի նավահանգիստը փակվել է կիրակի վաղ առավոտյան սկսված փոթորկի պատճառով: Այս մասին հայտնել է Փոթի նավահանգստի նավապետ Վախթանգ Թավբերիձեն:
Փոթորկի ուժը հասնում է չորս միավորի: Թավբերիձեն նաեւ նշել է, որ եղանակի բարելավման սպասում են փետրվարի 27-ի առավոտվանից:
«Փոթիի նավահանգիստը փակված է, սակայն արտակարգ ոչինչ չկա: Ձմեռվա համար դա սովորական դեպք է: Բաթումիում փոթորիկ չկա: Վաղն առավոտից մենք փոթորիկ այլեւս չենք սպասում»,-ասել է Թավբերիձեն: