Ռոհանին կրկին կմասնակցի Իրանի նախագահական ընտրություններին
International newsԻրանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Հուսեյն Ալի Ամիրին հաստատել է, որ երկրի ղեկավար Հասան Ռոհանին մտադիր է կրկին պայքարել նախագահի պաշտոնի համար այս տարվա մայիսին կայանալիք ընտրություններում: Այս մասին հաղորդում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով իրանական աղբյուրը:
«Վերջին մի քանի շաբաթում Ռոհանին որոշում է կայացրել, որ մասնակցելու է նախագահական ընտրություններին», - աղբյուրը մեջբերում է իրանցի պաշտոնյային:
Ինչպես նշվում է, Ռոհանին դեռևս պաշտոնապես չի առաջադրել իր թեկնածությունը: Ակնկալվում է, որ նախագահական ընտրություններն Իրանում կանցկացվեն մայիսի 19-ին: