Լե Պենն ու Մակրոնը մեծացրել են ընտրությունների առաջին փուլում հաղթանակի շանսերը
International newsՖրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարի Լե Պենն ու Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը մեծացրել են հաղթանակի շանսերը երկրի նախագահական ընտրությունների առաջին փուլում: Այս մասին վկայում են Odoxa ընկերության իրականացրած հարցման տվյալները:
Առաջին փուլում Լե Պենի օգտին կվքերակեն հարցման մասնակիցների 27%-ը, էկոնոմիկայի նախկին նախարարին աջակցելու պատրաստակամություն են հայտնել նրանցից 25%-ը: Նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնին նախընտրել են հարցման մասնակիցների 19%-ը: