Երգչուհի Նյուշան այլևս չի թաքցնում իր փեսացուին
LifestyleԵրգչուհի Նյուշան դադարել է թաքցնել իր փեսացուին՝ Իգոր Սիվովին։
peopletalk.ru-ն գրում է, որ նրանք միասին այցելել են «Гуляй, Вася!» ֆիլմի նախապրեմիերային։ Երկու շաբաթ առաջ երգչուհին հրապարակել է իր ամուսնական մատանու լուսանկարն ու միանգամից աղմուկի կենտրոնում հայտնվել։ Բոլորին հետաքրքրում էր, թե ով է նրա առեղծվածային փեսացուն։ Պարզվում է, որ Նյուշան ամուսնանում է Համաշխարհային ուսանողական սպորտի նախագահի հետ, ով Շվեդիայում է ապրում ու աշխատում։
Իգորն առաջարկություն է արել Նյուշային Քենիայում անցնող համատեղ հանգստի ընթացքում։ Երկրպագուները մանրամասներ են ցանկանում լսել, իսկ Նյուշան պատասխանել է․
«Երջանկությունը լռություն է սիրում։ Սա իմ անձնական կյանքն է և ես չեմ ցանկանում այն հանրայնացնել։ Ես փորձում եմ այն պաշտպանել ու չեմ ուզում մանրամասներ հրապարակել»։
Կայքը նշում է, որ փեսացուն հատուկ ժամանել էր Մոսկվա, որպեսզի Նյուշայի կողքին լինի ֆիլմի պրեմիերայի օրը, քանի որ հենց Նյուշայի երգն է դարձել ֆիլմի սաունդթրեքը։
