Yerevan, 01.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՊԳԿՎ գույքի հանձնման-ընդունման հանձնաժողովը 2016-ին ծանրաբեռնված է գործել

Society

 Պետական գույքի կառավարման վարչությունում 2011թվականից գործում է Գույքի  հանձնման-ընդունման մշտական հանձնաժողովը, որը շարժական և անշարժ գույքի ուսումնասիրման, տեղազննման ծավալուն աշխատանք է իրականացնում: Մասնավորապես,  պետական կառավարման մյուս մարմինների հետ համատեղ նաև ուսումնասիրություննե րի արդյունքում ի հայտ եկած թերությունների, սեփականության վկայականներում  առկա անճշտությունների վերացման աշխատանքներ են կատարվում, ինչից հետո գույքն ընդունվում է Վարչության տնօրինությանը կամ    հանձնվում պետական այլ մարմինների, իրավաբանական ու ֆիզիկական անձանց: Հանձնաժողովի 10 անդամներն այս աշխատանքներն իրականացնում են ոչ միայն մայրաքաղաքում, այլև հաճախ նաև մարզեր  են գործուղվում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից:

2016թ. ընթացքում հանձնաժողովի աշխատակիցները հաշվառել և ՊԳԿՎ հաշվեկշիռ են ընդունել 469   միավոր շենք և շինություն, որից 402-ը՝ հանրակրթական դպրոցների, կրթահամալիրների և այլ ՊՈԱԿ-ների անշարժ գույք,  ինչպես նաև՝ 17 բնակարան, 45 տարածք և 5 հողամաս: Իրականացված կարևորագույն աշխատանքներից է նաև գյուղական ամբուլատորիաների վերակազմակերպումից հետ առանձնացված անշարժ գույքի ընդունումը Վարչության տնօրինություն:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2006թ. հունվարի 26-ի թիվ 346-Ն որոշմամբ սահմանվել է, որ պետական ոչ առևտրային կազմակերպություններին/ՊՈԱԿ-ներին/, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված շենքերն ու շինությունները (տարածքները) պետք է հանձնվեն  Պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը և այս գործընթացը ևս մեծ ակտիվություն է ստացել վերջին տարիներին: 

2016թ. վարչության տնօրինությանն է ընդունվել նաև 3716 միավոր շարժական գույք, որից 467-ը տրանսպորտային միջոցներ են՝ ՀՀ գործադիր տարբեր մարմիններից: Խոսքը հիմնականում օպտիմալացված ծառայողական ավտոմեքենաների մասին է, իսկ 3249 միավոր շարժական գույքի զգալի մասը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրինն է:

2016թ. վարչության հաշվեկշռից հանվել է 226 միավոր անշարժ գույք, որից՝ 101 բնակարաններ նվիրաբերվել են բնակիչներին: Վարչության հաշվեկշռից հանված 1142 շարժական գույքից 167-ը աճուրդներով օտարված տրանսպորտային միջոցներ են, 975-ը՝ այլ շարժական գույք: Նույն ժամանակահատվածում հաշվեկշռից հանվել է 249 միավոր՝ լուծարումից հետո մնացած գույք: 

2017թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ Արարատի, Արմավիրի, Տավուշի, Արագածոտնի մարզպետարանների ենթակայության հանրակրթական դպրոցների 20 միավոր անշարժ գույք արդեն իսկ ընդունվել է Վարչության կողմից,  ևս 40 միավոր էլ՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ենթակայության «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ից:

ՀՀ կառավարության տարբեր որոշումներով  Վարչության տնօրինությանն է ընդունվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության  «Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջ» և «Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ների 26 միավոր անշարժ գույքը, ՀՀ Տավուշի մարզի գյուղական համայնքի 3 գյուղական ամբուլատորիաների վերակազմակերպման արդյունքում ստեղծված ՊՈԱԿ-ների 6 միավոր գույքը: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունից ընդունվել և Երևանի քաղաքապետարանին է հանձնվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ամրացված պետական սեփականություն հանդիսացող հողամաս՝  հետագայում նոր աղբավայր նախագծելու, կառուցելու և շահագործելու նպատակով:

2017թ. 2 ամիսների ընթացքում վարչության տնօրինությանն է ընդունվել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանն ամրացված՝ 1 և ՀՀ առողջապահության նախարարությանն ամրացված 11 տրանսպորտային միջոց: Այս ժամանակահատվածում Վարչության հաշվեկշռից հանվել է 2 միավոր անշարժ գույք, 1 հողամաս և աճուրդով վաճառված 148 տրանսպորտային միջոց:

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues