Եվրամիությունը մեկ տարով երկարացրեց Բելառուսի դեմ սահմանված պատժամիջոցները
International newsԵվրամիությունը մեկ տարով երկարացրել Է Բելառուսի նկատմամբ կիրառված սահմանափակիչ միջոցները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է ԵՄ-ի խորհրդի մամուլի ծառայությունը:
«2017 թվականի փետրվարի 27-ին Խորհուրդը որոշել Է Բելառուսի դեմ սահմանված սահմանափակիչ միջոցները երկարացնել մեկ տարով՝ մինչեւ 2018 թվականի փետրվարի 28-ը»,-ասված Է հայտարարության մեջ:
Մեկ տարի առաջ Եվրամիությունը հանել Է այն պատժամիջոցները, որոնք սահմանվել Էին Բելառուսի 170 պաշտոնյաների, այդ թվում՝ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշանկոյի, եւ բելառուսական երեք ընկերությունների նկատմամբ: Ուժի մեջ են մնացել Մինսկի նկատմամբ զենքի բռնարգելքը եւ Բելառուսի չորս քաղաքացիների դեմ սահմանված պատժամիջոցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: