Ալկոհոլի ևս մեկ վտանգավոր հատկության մասին
LifestyleՊարզվում է, որ ալկոհոլի հաճախ և պարբերական օգտագործումը հանգեցնում է զարկերակների ծերացման: Սա հատկապես վերաբերում է տղամարդկանց:
Ամերիկացի սրտաբանները տարիներ շարունակ հետևել են 3869 մարդու առողջությանը՝ պարբերաբար ստուգելով նրանց զարկերակների վիճակը:
Արդյունքում պարզվել է, որ հաճախ ալկոհոլ օգտագործող մարդկանց զարկերակների առաձգականությունը թույլ է: Դա ազդում է արյան բնականոն հոսքի վրա՝ բարձրացնելով սրտանոթային հիվանդությունների և սրտի կաթվածի հավանականությունը: