Աչքերի համար բնական «լինզաներ»
LifestyleՀետազոտության արդյունքում պարզվել է, որ աչքի ծիածանաթաղանթի գույնը փոխելը հնարավոր է նաև առանց կոնտակտային լինզաներ կրելու: Այդ գործընթացը հնարավոր է իրականացնել նաև սննդամթերքի միջոցով: Անհրաժեշտ է ընդամենը 60 օր օգտագործել համապատասխան մթերքներ, որոնց ցանկը Orer.am-ը ներկայացնում է ստորև:
Թեյ: Հայտնի է, որ թեյով թրջոցները հանգստացնում են հոգնած աչքերը, սակայն պարզվում է, որ այն նաև աչքի ծիածանաթաղանթը դարձնում է ավելի պայծառ:
Մեղր: Մեղրի մշտական օգտագործումն աչքերը դարձնում է ավելի պայծառ:
Սպանախ: Սպանախի մեջ պարունակող նյութերն ապահովում են աչքի ցանցաթաղանթի պաշտպանությունը հատկապես կտրուկ ազդեցություններից, օրինակ՝ պայծառ լույսից: Սպանախի մշտական օգտագործումն աչքերի գույնը դարձնում է ավելի պայծառ:
Ձուկ: Ձկան մշտական օգտագործումից աչքերի գույնը դառնում է ավելի մուգ:
Երիցուկի թեյ: Երիցուկի թեյը նվազեցնում է արյան մեջ սթրեսի հորմոնների քանակը, ինչպես նաև աչքերին տալիս է ջերմ երանգ:
Ձիթապտուղ: Ձիթապտղի մեջ պարունակվող թթուն աչքերին հաղորդում է տաք հագեցած երանգ:
Սոխ: Հետազոտությունները ցույց են տվել, որ սոխի պարբերաբար օգտագործումը նույնպես փոխում է աչքերի գույնը:
Ընկույզ: Օրը մեկ բուռ ընկույզի օգտագործումն աչքերը դարձնում է ավելի պայծառ:
Միս: Մսի մեջ պարունակվող ցինկը և մագնեզիումը ոչ միայն ամրապնդում են առողջությունը, այլ նաև նպաստում են աչքի ծիածանաթաղանթի գույնի փոփոխությանը: