Մալայզիան ՄԱԿ-ին կիրազեկի Կիմ Չեն Նամի դեմ մահափորձի ժամանակ VX-ի կիրառման մասին
International newsՄալայզիայի ոստիկանությունն անհրաժեշտ Է համարում ՄԱԿ-ին հանձնել Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդի ավագ եղբոր դեմ մահափորձի ժամանակ արգելված VX նյարդակաթվածահարական նյութի օգտագործման՝ առկա ապացույցները:
Փետրվարի 28-ին այս մասին հայտնել Է երկրի իրավապահ մարմինների ղեկավար Հալիդ Աբու Բաքարը:
«Կիմ Չեն Նամի սպանության հետաքննությունը կատարվում Է հանգամանորեն եւ բացահայտ բնույթ Է կրում, եւ ոչ մի կարգի պատճառներ չկան VX-ի օգտագործման վերաբերյալ տեղեկությունները չուղարկելու համար»,- ասել Է Մալայզիայի գլխավոր ոստիկանը: «Մենք կցանկանայինք (այդ տվյալներն) ուղարկել ՄԱԿ եւ անհրաժեշտ թույլտվություն ենք սպասում երկրի արտաքին գործերի նախարարությունից»,- հավելել Է Հալիդ Աբու Բաքարը:
Մալայզիայի առողջապահության նախարար Սուբրամանիամ Սաթասիվամն ավելի վաղ հայտնել Է, որ Կիմ Չեն Նամի մահը վրա Է հասել Քուալա Լումպուրի օդանավակայանում նրա վրա VX տիպի նյութի ներգործության հետեւանքով: «VX նյութի այն քանակությունը, որը մենք հայտնաբերեցինք (դիահերձելիս), այնքան մեծ Էր, որ այն վայրկենապես ազդել Է սրտի եւ թոքերի վրա: Նա մահացել Է 15 – 20 րոպեի ընթացքում, թույնի ազդեցությունը եղել Է շատ արագ»,- հայտարարել Է նախարարը:
VX նյարդակաթվածահարական գազը մարտական մյուս թունավոր նյութերի թվում ենթակա Է Քիմիական զենքի արգելման 1993 թվականի կոնվենցիայի գործողությանը, դրա պաշարները պետք Է ոչնչացվեն: ԿԺԴՀ-ն չի ստորագրել այդ համաձայնագիրը, սակայն հանրապետությունը ժխտում Է այն հայտարարությունները, թե նման տեսակի սպառազինության մեծ պաշարներ ունի, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: