Շաքարն ու սթրեսը հավասարապես վնասում են ուղեղը
LifestyleԳիտնականները պնդում են, որ շաքարն ուղեղի համար նույնքան վտանգավոր է, որքան` սթրեսը: Սննդակարգում շաքարի ավելցուկը նպաստում է ավելորդ քաշի առաջացմանը, դիաբետի եւ սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը: Քչերը գիտեն, թե շաքարը վտանգավոր է ուղեղի համար:
Գիտնականները հետազոտություն են իրականացրել, որի շրջանակում լաբորատոր առնետներին երկու խմբի են բաժանել: Առաջին խմբի առնետներն ինն օրվա ընթացքում եղել են սթրեսային պայմաններում, իսկ մնացածները` նորմալ պայմաններում: Առաջին խմբի կեսին կերակրել են սովորական սննդով, իսկ երկրորդ խմբի սննդում շաքարն է գերակշռել: Սննդային նման բաշխում են կազմակերպել նաեւ երկրորդ խմբում, որի պայմանները սթրեսային չէին: 15 շաբաթ անց գիտնականներն ամփոփել են արդյունքները:
Քաղցրեղենով սնված եւ սթրեսի չենթարկված առնետների մոտ փոփոխություն է տեղի ունեցել ճիշտ այնպես, ինչպես մանկության ընթացքում ծանր օրեր ապրած եւ շաքար չհամտեսած առնետների մոտ:
Գիտնականները մտահոգված են շաքարի այն քանակությամբ, որն օգտագործում են ժամանակակից երեխաները: Նրանք ծնողներին խորհուրդ են տալիս հետեւել երեխաների սննդակարգին, հակառակ դեպքում ավելցուկը կարող է ուղեղի աշխատանքում անջնջելի հետեւանքների հանգեցնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: