Թուրքիան հարգում է Իրաքի տարածքային ամբողջականությունը. Յըլդըրըմ
International newsԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան հարգում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և զավթողական նպատակներ չի հետապնդում այդ երկրի տարածքում:
Ինչպես գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ Յըլդըրըմը շեշտել է, որ Թուրքիան հարգում է Իրաքի սահմանադրությունը, որի համաձայն Իրաքյան Քուրդիստանն այդ երկրի կազմի մեջ մտնող ինքնավար մարզ է, և Թուրքիան չի պատրաստվում այդ ձևաչափից դուրս առանձին հարաբերություններ կառուցել Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության հետ:
Հիշեցնենք, որ օրերս Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել են Ստամբուլում:
Հանդիպման ընթացքում Բարզանին Էրդողանի հետ քննարկել է Իրաքի տարածքում «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման գործունեությանը, Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած վերջին զարգացումներին և Թուրքիայի ու Իրաքյան Քուրդիստանի միջև հարաբերություններին առնչվող հարցեր: