Իրանի ռազմածովային ուժերը «Վալֆաջր» նորագույն տորպեդների հաջող փորձարկումներ են անցկացրել
International newsԻրանի ռազմածովային ուժերը (ՌԾՈւ) «Վալֆաջր» («Լուսաբաց») նորագույն տորպեդների արձակման կայանքների հաջող փորձարկումներ են անցկացրել:
Այդ մասին հայտնել Է Իսլամական Հանրապետության ՌԾՈւ-ի մամուլի ծառայությունը:
Նրա տվյալներով՝ փորձարկումներն անցկացվել են «Վելայաթ-95» կոդային անվանումը կրող խոշորածավալ զորավարժությունների ընթացքում:
Տորպեդների արձակումները կատարվել են «Հադիր» դասի սուզանավերից, որոնք գտնվում Էին ափից 100 կիլոմետր հեռավորության վրա: Վերջրյա թիրախները խոցվել են, նշվում Է մամուլի տեղեկագրում:
Փետրվարի 27-ին Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը հայտնել Էր այդ վարժանքների ընթացքում «Նասիր» ծովային բազավորման թեւավոր հրթիռի հաջող փորձարկումների մասին: Իրականացվել են նաեւ լազերային ուղղորդմամբ «Դեհլավիե» հականավային կառավարվող հրթիռի առաջին փորձնական արձակումները:
Իրանի ՌԾՈւ-ի «Վելայաթ-95» զորավարժություններն սկսվել են փետրվարի 26-ին եւ ավարտվելու են փետրվարի 28-ին: Դրանք անցկացվում են Հորմուզի նեղուցում, Օմանի ծոցում եւ Հնդկական օվկիանոսի հյուսիսարեւմտյան մասում՝ իրանական տարածքային ջրերից մինչեւ Բաբ Էլ Մանդեբի ծոց: Վարժանքների ընթացքում գործի են դրվել են նավեր ու սուզանավեր, ինչպես նաեւ ծովային օդուժ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: