Թրամփ․ԱՄՆ պաշտպանական բյուջեն կարող է ավելացվել 30 մլրդ դոլարով
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ պաշտպանական բյուջեն կարող է ավելացվել ևս 30 մլրդ դոլարով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ազդեցիկ սենատոր, Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ջոն Մակկեյնը պաշտպանական ծախսերի առաջարկված բարձրացումն անբավարար էր համարել։
«Մենք մտադիր ենք մեր բանակի վրա ավելի շատ գումար ծախսեր։ Իրականում մենք կարող են բարձրացնել ծախսերը եւս 30 մլրդ-ով»,- պատասխանել է Թրամփը սենատորի քննադատությանը՝ Fox News-ին տված հարցազրույցում։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ վարչակազմը մինչեւ մարտի 16-ը Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի 2018 ֆինանսական տարվա դաշնային բյուջեի նախնական նախագիծը։ Հայտնում էին, որ այդ բյուջեում նախատեսված է 54 մլրդ դոլարով ավելացնել ռազմական բյուջեն։