Պուտին․ Ռուսաստանը անտեղի է համարում Սիրիայի դեմ նոր պատժամիջոցները
International newsՌուսաստանն անտեղի է համարում Սիրիայի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը ու չի աջակցի համապատասխան առաջարկը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի հետ բանակցությունների արդյունքներով։
«Ինչ վերաբերում է Սիրիայի դեմ նոր պատժամիջոցներին, ապա ես դրանք անտեղի եմ համարում։ Դա չի օգնում, չէր օգնի բանակցային գործընթացին, այլ միայն կխանգարեր, կամ էլ կխաթարեր վստահությունը այդ գործընթացում»,- շեշտել է Պուտինը։
Նա նաեւ կարեւորել է Աստանայում Սիրիայի վերաբերյալ բանակցությունների դրական ավարտը, որոնց արդյունքն են դարձել հրադադարի ռեժիմի ամրապնդումը ու դրան վերահսկելու մեխանիզմի ստեղծումը։