Օլանդի ելույթի ժամանակ ոստիկան դիպուկահարը պատահաբար երկու մարդու է վիրավորել
International newsՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթի ժամանակ ֆրանսիացի ոստիկան- դիպուկահարը պատահաբար կրակել է երկու մարդու վրա, հայտնում է BBC–ն։
Միջադեպը տեղի է ունեցել, երբ Օլանդը ելույթ էր ունենում Վիլյոնյոն քաղաքում երկաթգծային ճանապարհի նոր հատվածի բացման ժամանակ։
Դիպուկահարը կտուրի վրա էր գտնվում՝ մոտ 100 մետր հեռավորության վրա այն վայրից, որտեղ տեղի էր ունենում բացման արարողությունը։Որոշ տեղեկություններով, նա սայթաքել է ու պատահաբար սեղմել ձգանը։
Երկաթգծային ընկերության աշխատակիցն ու սպասավորը թեթեւ վնասվածքներ են ստացել ոտքից։ Կրակոցների պատճառով նախագահի ելույթը միառժամանակ ընդհատել են, սակայն խուճապի չեն մատնվել։
Օլանդը ելույթից հետո այցելել է տուժածներին։ Իշխանություններն արդեն սկսել են հետաքննել միջադեպը։