Նոր սեզոնի դիմահարդարման վերջին միտումները Միլանից (ֆոտո)
LifestyleWnews.am-ը գրում է.
Միլանի նորաձեւության շաբաթն արդեն ավարտվեց, ուստի ժամանակն է հետեւություններ անել։ Իտալական ցուցադրության դիմահարդարումը կարելի է կիրառել նաեւ առօրյայում։ Wnews.am-ն առաջարկում է միասին ծանոթանալ նորաձեւության շաբաթվա թելադրած գեղեցկության միտումներին.
Բնականություն.

Այս թրենդը երբեք չի զիջի իր դիրքերը։ Բնական փայլ, թեթեւ սնգույր ու շուրթերի փայլ. նման դիմահարդարում կարելի էր տեսնել Missoni, Etro եւ Blumarine հայտնի ապրանքանիշերի ցուցադրություններում։
Շագանակագույն ստվերաներկ.



Նախորդ տարվա օրենքներով, մեղրագույն ստվերաներկերն ընտրում էին մաշկից մի քանի տոն մուգ։ Նոր սեզոնը նոր կանոններ է թելադրում։ Մեղրագույնին փոխարինում է շագանակագույնն իր բոլոր դրսեւորումներով՝ ամենատաքից մինչեւ թափանցիկ, կիսաթափանցիկից մինչեւ հագեցած սմոքի։
Բալագույն շուրթեր.

Շագանակագույն ստվերաներկի հետ շատ է համապատասխանում բալագույն շրթներկը։ Նման համադրություն կարելի էր տեսնել Giorgio Armani-ի ցուցադրությունում։ Մոդելների կերպարները ստեղծել է հայտնի դիմահարդար Լինդա Կանտելոն։
Արծաթ.

Krizia եւ Gabriele Colangelo-ի ցուցադրությանը դիմահարդարները սպիտակ արծաթ են օգտագործել աչքերի արտաքին անկյուններում։ Իսկ Emporio Armani-ի դիմահարդարներն ավելին են գնացել՝ փայլող արծաթագույնը քսելով աչքի ամբողջ երկայնքով։

Սլաքներ.

Միլանում սլաքների իսկական շքերթ էր։ Դասական սեւ սլաքներից մինչեւ երկնագույն խոշոր սլաքներ՝ Philоsophy, Dolce & Gabbana եւ այլ հայտնի տների կողմից։



Անկյունային շտրիխներ.

Prada, Versace եւ Marni ցուցադրություններին մոդելները ներկայացան անկյունային շտրիխներով դիմահարդարմամբ։ Ի դեպ, նրանց դիմահարդարման համար պատասխանատու էր Պետ Մակգրատը, ով համաշխարհային գեղեցկության միտումներն է թելադրում։

Սոսնձված թարթիչներ.

«Սարդի թարթիչները» առաջին սեզոնը չէ, որ նորաձեւ են։ Այս անգամ նման դիմահարդարմամբ ներկայացան Emilio Pucci եւ MSGM ապրանքանիշերի մոդելները։
Արցունքներ.

Gucci-ի նոր հավաքածուում ամեն ինչ խառնվել է. ճապոնական դրվագները յոթանասունականների հետ. վանդակները՝ մարգարիտով։ Դիմահարդարումն ավելի զուսպ էր. արցունքների նուրբ կաթիլներ։ Մյուսներից տարբերվելու լավ տարբերակ ալարկոտների համար. դրանք կպցնելը բարդ չէ, հանելն էլ ավելի հեշտ է, քան լվանալը։