Քիմ Քարդաշյանը բարձրակրունկներով թենիս է խաղացել դստեր հետ
LifestyleԹվում է՝ այլեւս այնպիսի բան չկա, որ գլամուրային Քիմ Քարդաշյանը չի կարող անել ու զարմացնել: 36-ամյա հայուհին Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել դստեր՝ Նորթի հետ, որտեղ երեւում է, թե ինչպես է ռեալիթի շոուի աստղը բարձրակրունկներով գնում դստեր հետ թենիս խաղալու:

«Թենիս խաղալու ժամանակն է»,- այսպես է լուսանկարը մակագրել Քիմը:
Ավելի վաղ Քիմը լուսանկար էր հրապարակել, որում երեւում էր, թե The Keeping Up With The Kardashians շոուի աստղն ինչպես է իր տան մարզասրահում հետույքը մարզում:

«Գիշերային մարզում»,- մակագրել էր Քիմը: