Վիտամին, որը բարձրացնում է ծնելիության մակարդակը
LifestyleԳիտնականները տարիներ շարունակ ուսումնասիրել են Հեբրիդյան կղզիներում ապրող վայրի ոչխարների առողջական վիճակը: Ուսումնասիրության արդյունքում գիտնականները կենսաբանների հետ պարզել են, որ վիտամին D-ի բարձր մակարդակը կենդանիների օրգանիզմում ուղղակիորեն կապված է ծնելիության բարձրացման հետ:
Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոչխարների շրջանում մշտապես աճող ծնելիությունը պայմանավորված է վիտամին D-ի բարձր մակարդակով: Ամռանն արևից վիտամին ստանալով՝ ոչխարներն ավելի շատ սերունդ են տալիս, պարզել են գիտնականները:
Մեծ քանակությամբ վիտամին D կա եղինջի, մաղադանոսի և կենդանական ծագման սննդատեսակների մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: