Վրաստանի նախագահը ներում է շնորհել 157 բանտարկյալների
International newsՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ներում Է շնորհել 157 բանտարկյալների, նրանց թվում են ութ կին եւ մեկ դեռահաս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, մարտի 1-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է ներման հանձնաժողովի նախագահ Զվիադ Քորիձեն:
«Ներման հանձնաժողովն 890 բանտարկյալների հարց Է քննարկել 2017 թվականի փետրվարի 16-ից մինչեւ 21-ն ընկած ժամանակամիջոցում… 2017 թվականի մարտի մեկին Վրաստանի նախագահը ներում Է շնորհել 157 կալանավորների, նրանց թվում են ութ կին եւ մեկ դեռահաս բանտարկյալ: Պատիժների կրման հիմնարկություններից հեռացել են 93 բանտարկյալներ, որոնց թվում՝ վեց կին եւ մեկ անչափահաս»,- հայտարարել Է Քորիձեն:
Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ 64 կալանավորների, այդ թվում երկու կանանց համար կրճատվել Է պատիժը կրելու ժամկետը:
Անցյալ անգամ Մարգվելաշվիլին կալանավորներին ներում Է շնորհել դեկտեմբերին. 175 ներման արժանացածներից ազատ Է արձակվել 122 մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: