Պեկինը հույս ունի, որ Սեուլի համար կարեւոր են Չինաստանի հետ հարաբերությունները
International newsՉինաստանը բաց է Կորեայի հանրապետության հետ համագործակցության ու փոխանակությունների համար, սակայն դրա համար անհրաժեշտ է բարենպաստ հասարակական կարծիք։ Այս մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը, հայտնում է «ՍԻնհուան»։
Վերջերս որոշ չինական վիդեոհոսթինգներում դադարեցրել են հարավկորեական ֆիլմերի հեռարձակումը, իսկ որոշ չինական հեռուստաալիքներ դադարել են հարավկորեացի արտիստներին հրավիրել հեռուստաշոուներում կամ սերիալներում նկարահանվելու։
Պատասխանելով այն հարցին՝ արդյոք դա Չինաստանի պատասխան քայլն է Հարավային Կորեայում THAAD ՀՀՊ համակարգերի տեղակայման որոշմանը, Գեն Շուանը նշել է, ո ր չինական կողմը դեմ է, որ ԱՄՆ-ն ու ԿՀ-ն THAAD համակարգեր տեղակայեն Հարավային Կորեայի տարածքում ու այդ դիրքորոշումը հստակ է ու հետեւողական։
Դիվանագետը հույս է հայտնել, որ Հարավային Կորեայի համար կարեւոր կհամարվի Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը, հաշվի կառնեն Չինաստանի արդարացի մտահոգությունները ու կհրաժարվեն THAAD–ի տեղակայումից, դրանով իսկ կանխելով այդ խնդրի ավելի լուրջ ազդեցությունը չին-հարավկորեական հարաբերությունների վրա։