Մալայզիան չեղարկում է անայցագիր ռեժիմը ԿԺԴՀ-ի քաղաքացիների համար
International newsՄալայզիայի իշխանությունները որոշում են ըդնունել մարտի 6-ից չեղարկել անայցագիր ռեժիմը ԿԺԴՀ-ի քաղաքացիների համար:
Այդ մասին հայտնել Է Մալայզիայի փոխվարչապետ Ահմադ Զահիդ Համիդին:
«Հաջորդ երկուշաբթի օրվանից ԿԺԴՀ-ի քաղաքացիների համար այցագրերը պարտադիր կլինեն Մալայզիա մուտք գործելիս: Այս միջոցները կապված են ազգային անվտանգության, ինչպես նաեւ Հյուսիսային Կորեայի քաղաքացիների մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած միջադեպերի հետ»,- նրա խոսքը մեջբերել Է BERNAMA գործակալությունը:
Մալայզիայի ոստիկանությունը փետրվարի 14-ին հաստատել Է Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավագ եղբոր մահը, որն իրեն վատ Է զգացել Քուալա Լումպուրի օդանավակայանում եւ մահացել հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:
Ավելի վաղ ԿԺԴՀ-ն պաշտոնապես ժխտել Է որեւիցե մասնակցությունը Կիմ Չեն Նամի սպանությանը եւ ԱՄՆ-ին ու Հարավային Կորեային մեղադրել Է Փենյանի դեմ դավադրություն նյութելու մեջ: Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը չի հաստատել, որը խոսքը հենց Կին Չեն Նամի մասին Է, քանի որ նրա մոտ դիվանագիտական անձնագիր Է եղել Կիմ Չհոլի անունով:
Մեկնաբանության մեջ հենց այս անունով են նշում այն մարդուն, որը փետրվարի 13-ին մահացել Է Քուալա Լումպուրի օդանավակայանում իր վրա երկու կանանց հարձակումից հետո, որոնք, ըստ ոստիկանության տվյալների, նրա դեմքին ն յարդակաթվածահարական գործողության VX թունավոր նյութ են շփել: Հարավային Կորեայում առաջինն են հայտնել այդ միջադեպի մասին եւ ԿԺԴՀ-ին մեղադրել հենց Կիմ Չեն Նամի սպանության մեջ:
Մալայզիայի իշխանությունները Կիմ Չեն Նամի սպանությանը մասնակցության մեջ կասկածում են տասը մարդու, ներառյալ Քուալա Լումպուրում Հյուսիսային Կորեայի դեսպանության բարձրաստիճան մի աշխատակցի: Հարավային Կորեայում կարծում են, որ կասկածյալներից առնվազն չորսը հյուսիկորեական լրտեսներ են:
Մալայզիայի դատարանն արդեն մեղադրանքներ Է առաջադրել Վիետնամի եւ Ինդոնեզիայի երկու քաղաքացուհիների Քուալա Լումպուրի օդանավակայանում Կիմ Չեն Նամի սպանության գործով: «Նրանք մեղադրվում են քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածով»,- ասված Է տարածված հայտարարության մեջ: Երկրի օրենսդրությանը համապատասխան, սույն հոդվածով կատարված հանցագործության համար առավելագույն պատիժը կախաղանով մահապատիժն Է:
Ինչպես մարտի 1-ին լրագրողներին հայտնել Է Ինդոնեզիայից ամբաստանյալի փաստաբանը, «գործով դատական քննությունը կսկսվի ոչ շուտ, քան մի քանի ամիս անց», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: