Յագլանդը մտահոգված է Թուրքիայում կալանավորված լրագրողների ու պատգամավորների հարցով
International newsԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղին իր մտահոգությունն է հայտնել այդ երկրում կալանավորված լրագրողների և պատգամավորների վիճակի վերաբերյալ:
Այս մասին հայտնում է Deutsche Welle լրատվամիջոցը:
Բոզդաղի հետ հանդիպման ժամանակ Յագլանդը կալանավորված լրագրողների ու խորհրդարանականների վիճակը «կրիտիկական» է անվանել: Նա ընդգծել է, որ եթե Թուրքիայի Սահմանադրական դատարանը ամենակարճ ժամկետները կալանավորվածների գործը քննության չառնեն, ապա վերջիններս իրավունք ունեն դիմելու Մարդու իրավունքների եվրոպական դատարան: